«EXPO-RUSSIA ARMENIA 2018» միջազգային արդյունաբերական 8-րդ ցուցահանդեսը
և Երևանի բիզնես-ֆորումը կանցկացվեն 2018 թ. հոկտեմբերի 17-ից 19-ը` «Երևան EXPO» ցուցահանդեսային համալիրում (հասցե՝ Ա. Հակոբյան փող., 3):
Ցուցահանդեսի նպատակն է՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և քաղաքական համագործակցության զարգացումը, երկրների միջև կապերի հաստատումն ու ամրապնդումը, համատեղ բիզնեսի զարգացումը, առևտրատնտեսական և ներդրումային հարաբերությունների զարգացումը:
Ռուս և հայ մասնակիցների արձագանքների համաձայն՝ արդեն 7 անգամ Երևանում կայացած «EXPO-RUSSIA ARMENIA» ցուցահանդեսը հասել է իր նպատակին և ծառայել է երկու երկրների կապերի համակողմանի ամրապնդմանը:
Այսպիսի բարձր մակարդակի փոխհարաբերությունների վկայություն է՝ միջոցառման բացման արարողությանը Հայաստանի Հանրապետության բարձրագույն պաշտոնյաների ամենամյա մասնակցությունը:
Ցուցահանդեսի թեմատիկ բաժինները`
Էներգետիկա Մեքենաշինություն Մետաղագործություն Սարքաշինություն Տրանսպորտ և լոգիստիկա Բիոտեխնոլոգիա և հանքարդյունաբերություն Շինարարություն Քիմիական արդյունաբերություն Կապ և հեռահաղորդակցություն Տեղեկատվական տեխնոլոգիաներ Նորարարություն և ներդրումներ Բանկեր և ապահովագրական ընկերություններ Գյուղատնտեսություն և պարեն Առողջապահություն և դեղագործություն Կրթություն Տեղեկատվական աջակցությունը`ավելի քան
200 առաջատար ԶԼՄ-ներ:
Խնդրում ենք կազմկոմիտեին դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝ +7 (495) 721-32-36, +7 (495) 637-50-79, +7 (499) 766-99-17, info@zarubezhexpo.ru:
|